ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիբանանի նախագահի ընտրությունները տեղափոխվել են հուլիսի 15

Լիբանանի նախագահի ընտրությունները տեղափոխվել են հուլիսի 15
24.06.2015 | 23:14

Լիբանանի խորհրդարանում հունիսի 24-ին նախատեսված՝ նախագահի ընտրությունները չեն կայացել՝ քվորում չի եղել, ընտրությունը տեղափոխվել է հուլիսի 15: Քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին 20 անգամ հետաձգել է քվեարկությունը: Քվեարկություն անցկացնելու համար նիստերի դահլիճում անհրաժեշտ է 128 պատգամավորից 86-ի ներկայությունը:
Նախագահի պաշտոնը թափուր է անցյալ տարվա մայիսի 25-ից, երբ Միշել Սուլեյմանը լքեց Բաաբդի նախագահական նստավայրը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ