Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի Հայաստանի զանգվածային բողոքի ակցիաների հետ, որոնց պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է՝ ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնուրույն է որոշումներ ընդունում, առաջին հերթին՝ սակագների հարցով: Մենք այդ գործընթացների վրա ոչ մի ազդեցություն չունենք»,- հայտարարել է Նովակը: Նա հիշեցրել է, որ Երևանի հետ համագործակցությունը Մոսկվան փաստաթղթով ձևակերպել է 2015-ի հունվարի 1-ին: Փաստաթղթի համաձայն, Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում արտոնյալ գներով: