Բախվելով Թուրքիայում նոր կառավարություն ձևավորելու խնդրի բարդություններին՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա տագնապ ունի, որ կառավարության ձևավորումը կարող է ձգձգվել մինչև օգոստոսի կես, իսկ դա անթույլատրելի է։ «Թուրքիան չի կարող իրեն ժամանակի նման կորուստ թույլ տալ»,- հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս արագ կառավարություն ձևավորել, գրում է taz.de գերմանական պարբերականը։ Ըստ Էրդողանի, եթե քաղաքական գործիչներն ի վիճակի չեն այդ խնդիրը լուծել, պետք է ժողովուրդը լուծի։ Նա սպառնացել է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել, եթե նոր կառավարությունը չձևավորվի 6 շաբաթում։