ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եթե Իրանը չկատարի պարտավորությունները՝ համաձայնություն չի լինի

Եթե Իրանը չկատարի պարտավորությունները՝ համաձայնություն չի լինի
25.06.2015 | 12:22

Միջազգային հանրությունն Իրանի հետ որևէ համաձայնության չի գնա միջուկային հարցով, եթե Թեհրանը չկատարի ստանձնած պարտավորությունները` հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Հնարավոր է, որ Իրանը չկատարի՝ ինչի մասին պայմանավորվել էինք Լոզանում: Այդ դեպքում համաձայնություն չի լինի»,- ասել է Քերին։ Նա ուրբաթ մեկնելու է Վիեննա՝ 5+1 ձևաչափով հանդիպմանը։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ