ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալինա Կաբաևան կրկին մեդիահոլդինգի ղեկավար

Ալինա Կաբաևան կրկին մեդիահոլդինգի ղեկավար
26.06.2015 | 12:07

Օլիմպիական չեմպիոն, նախկին մարզուհի, նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան նորից ընտրվել է Ռուսաստանի «Ազգային մեդիախմբի» նախագահ: Կաբաևան այս պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել էր 2014-ի աշնանը: Իսկ դրանից առաջ նա 6 տարի զբաղեցնում էր նույն մեդիահոլդինգի հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնը: «Ազգային մեդիախումբը» Ռուսասաստանի ամենախոշոր մասնավոր մեդիահոլդինգներից է, որի կազմում են Петербург-Пятый канал (72,4 %), Первый канал (25 %), ТРЕН ТВ (68 %), Известия (73,2 %), Русская Служба Новостей (100 %) և Арт Пикчерс Вижн (50 %):

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ