ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԽԽՎ-ի ղեկավարը անհանգստացած է Հայաստանում բողոքի ակցիաների տեղեկությամբ

ԵԽԽՎ-ի ղեկավարը անհանգստացած է Հայաստանում բողոքի ակցիաների տեղեկությամբ
26.06.2015 | 12:09

ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը հայտարարել է, որ անհանգստացած է Հայաստանի բողոքի ցույցերի մասին տեղեկություններից: «Ես շատ անհանգստացած եմ այնտեղի իրադարձություններով»,- ասել է Բրասերը: ԵԽԽՎ ղեկավարը հավելել է, որ «այնտեղից տեղեկություն ստանում եմ ԶԼՄ-ներից»: Նա կողմերին հանգստության կոչ է արել` հիշեցնելով, որ բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ