Մոսկվայում 85 տարեկանում մահացել է ՌԴ նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, դիվանագետ և արևելագետ-գիտնական Եվգենի Պրիմակովը։ Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Նախագահին հայտնել են այդ տխուր լուրը, նախագահը ցավակցություն է հայտնում Եվգենի Մաքսիմովիչի ազգականներին և բարեկամներին»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։