ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԽԽՎ բանաձև՝ ընդդեմ Ռուսաստանի

ԵԽԽՎ բանաձև՝ ընդդեմ Ռուսաստանի
27.06.2015 | 01:18

ԵԽԽՎ -ն ընդունել է բանաձև՝ Ռուսաստանին կոչ անելով ազատ արձակել ՈՒկրաինայի տարածքում ապօրինի ձերբակալվածներին, կատարել հետաքննություն անհետ կորածների, Ղրիմի ակտիվիստների նկատմամբ խոշտանգումների և քաղաքական սպանությունների գործերով, ճնշում գործադրել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունների վրա՝ գերիների փոխանակման նպատակով: Վեհաժողովը նշել է, որ Ռուսաստանը բռնազավթել է ուկրաինական տարածքները:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ