ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդը Բրյուսելից վերադարձավ Ֆրանսիա

Ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդը Բրյուսելից վերադարձավ Ֆրանսիա
27.06.2015 | 01:22

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստիպված է եղել ընդհատել ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել այցը։ Նա հայտարարել է, որ իրավապահ մարմինները պարզել են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող քիմիական գործարանի վրա հարձակված մարդու ինքնությունը։ Պետության ղեկավարի խոսքով՝ այժմ բոլորը «լցված են հույզերով», սակայն միայն հույզերը բավարար չեն, հարկավոր է գործել: Ենթադրյալ իսլամիստ ահաբեկիչը հարձակվել է Ֆրանսիայի Սեն-Կենտան-Ֆալավյե շրջանում գտնվող գործարանի վրա և պայթեցրել բենզինով տարաները: Հարձակման վայրում հայտնաբերվել է գլխատված մարմին: Մոտակայքում հայտնաբերվել է մահացածի գլուխը, որը փաթաթված է եղել արաբերեն գրություններով կտորի մեջ։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ