ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հուլիսի 5-ին՝ հանրաքվե Հունաստանում

Հուլիսի 5-ին՝ հանրաքվե Հունաստանում
27.06.2015 | 22:00

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հուլիսին 5-ին հույները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը «Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վերջնագրի տեսքով ներկայացված անտանելի ծանր բարեփոխումների փաթեթի նկատմամբ»: Ցիպրասի բնութագրմամբ՝ փաթեթի նպատակը «հույներին նսեմացնելն է», սակայն ինքը «կհարգի ժողովրդի կայացրած ցանկացած որոշում», Աթենքում կայացած ասուլիսում նշել է Հունաստանի վարչապետը: Նախօրեին ընդդիմությունը պահանջել էր վարաչապետի հրաժարականը՝ հիմնավորելով, որ նա չի կարողանում ինքնուրույն որոշումներ նդունել: Ուրբաթ օրը Աթենքում Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Հունաստանի վարչապետի են փոխանցել վարկատուների վերջնագիրը՝ զգուշացնելով, թե այն մերժելու դեպքում երկիրը դեֆոլտի վտանգի առջև կհայտնվի:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ