ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աթենքը կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել ֆինօգնության ժամկետը

Աթենքը կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել ֆինօգնության ժամկետը
27.06.2015 | 23:16

Աթենքը Եվրախմբին կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագիրը, քանի դեռ երկրում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում տնտեսական միջոցների բարեփոխումների համար՝ Եվրախմբի հետ բանակցությունների համար Բրյուսել ժամանելով՝ ասել Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը: Նախարարն ընդգծել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտքի վճարման համար սահմանված վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, պայմանավորված է վարկատուների ճկունությամբ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հուլիսի 5-ին հանրաքվե կանցկացվի, որ քաղաքացիներն իրենց կարծիքը հայտնեն եվրոպացի վարկատուների առաջադրած ֆինօգնության պայմանների վերաբերյալ: Focus Online պարբերականի հաղորդմամբ` Գերմանիայի ֆիննախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ հանրաքվեի մասին հայտարարելուց հետո Աթենքի հետ բանակցությունների հիմքեր չեն մնացել: Հունաստանի վարկավորման ծրագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, որից հետո Աթենքը չի կարողանա 7.2 մլրդ եվրո վարկ ստանալ, որն անհրաժեշտ է երկրի պարտքերը մարելու համար:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ