ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի և վեցյակի բանակցությունները համարել է դժվար և լարված։ «Բանակցությունները միշտ էլ դժվար են եղել, բայց ոչ՝ անհնար. ամեն ինչ կախված է մասնակիցների քաղաքական կամքից: Համաձայնություն ձեռք բերելու պատճառները դեռ պահպանվում են, և հավանաբար՝ այսօր ավելի, քան երբևէ»,- հայտարարել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ Վիեննայում ընթացող բանակցությունները անհրաժեշտության դեպքում կարող են երկարաձգվել ևս մի քանի օր։ Մոգերինին հույս ունի, որ առաջիկա օրերին համաձայնություն ձեռք կբերվի: