ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանում ստեղծվում է Ասիական բանկ

Չինաստանում ստեղծվում է Ասիական բանկ
29.06.2015 | 12:09

Պեկինում ստորագրվում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիր՝ 57 երկրների մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում են Չինաստանի նախագահ Սի Ձինպինը և մասնակից երկրների ֆինանսների նախարարները։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ