Վարկատուները չէին ծրագրել Հունաստանին վտարել եվրագոտուց, նրանք բանակցություններին ցանկացել են ցույց տալ, որ քաղաքականության մեջ այլընտրանքային ճանապարհ չկա, և ստիպված պետք է հաշտվել աղքատության հետ՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունական ERT հեռուստառադիոհեռարձակողի հետ հարցազրույցում։
«Եվրագոտու որևէ երկրի սնանկության համար ողջ եվրագոտին ստիպված կլինի վիթխարի գին վճարել»,- հայտարարել է Ցիպրասը։ Նրա խոսքով՝ եվրոպացիների նպատակն է, որ երկիրը լիովին մնա հուշագրերում, որոնցով վարկատուները սահմանում են երկրի ողջ քաղաքականությունը։