ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ի սպառողների միությունը դիմել է Սահմանադրական դատարան` Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ բողոքով

ՌԴ-ի սպառողների միությունը դիմել է Սահմանադրական դատարան` Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ բողոքով
01.07.2015 | 00:11

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ընկերակցության ղեկավար Միխայիլ Անշակովը իր գործընկերների հետ դիմել է Սահմանադրական դատարան` Ռուսաստանին Ղրիմի միանալու դեմ բողոքով: Հայցատուները պահանջում են ՌԴ Սահմանադրությանը հակասող ճանաչել 2014-ի մարտի 21-ի` «ՌԴ Ղրիմի հանրապետության ընդունման մասին» օրենքը: Նրանք վկայակոչում են միջազգային իրավունքի գերակայությունը ՌԴ-ի օրենքների նկատմամբ, պետական սահմանի մասին Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև համաձայնագրերը, որոնց համաձայն` Ղրիմը համարվում է ՈՒկրաինայի տարածք: Անշակովը և գործընկերները նշել են, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին «կասկածի տակ է դնում Ռուսաստանի միջազգային պետական պարտավորությունների անընդհատությունը և Ռուսաստանի նոր սահմանադրական կարգի լեգիտիմությունը»:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ