2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու դառնալուն հավակնող Հիլարի Քլինթոնը Նյու-Հեմփշիր նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կառուցելիս «ավելի խելամիտ գործելաոճ որդեգրել»: «Պուտինը բարդ անձնավորություն է, սակայն ես չեմ կարծում, որ հաստատուն շփումներն այլընտրանք ունեն», -նշել է Քլինթոնը: Նրա խոսքով, «հարկավոր է ընդհանուր եզրեր գտնել նույնիսկ այնպիսի գործիչների հետ, ովքեր մեզնից տարբեր աշխարհընկալում ունեն»: