Վիեննայի բանակցություններին զուգահեռ պաշտոնական Իսրայելը շարունակում է քննադատել միջազգային հանրությանը` Թեհրանի հետ համաձայնության գալու փորձերի համար: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. «Իրանն աշխարհի ամենավտանգավոր պետությունն է, որ ահաբեկչություն է արտահանում ողջ աշխարհով մեկ: Երբ պատժամիջոցները վերացվեն, Իրանի տնտեսությունը տասնյակ, եթե ոչ հարյուր միլիարդավոր դոլարներ կստանա` ներդրումների տեսքով։ Եվ դա մի երկիր է, որ զարգացնում է միջուկային տեխնոլոգիաները»։