ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ: Այսօր լրանում է Նազարբաևի ծննդյան 75-ամյակը։ Օբաման ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն և երջանկություն։ «Այսօր, երբ Դուք նշում եք այս առանձնահատուկ իրադարձությունն ընտանիքի և ընկերների շրջապատում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ համոզված եմ երկու երկրների կարևոր հարաբերությունների հետագա զարգացման հարցում», - ասվում է Օբամայի շնորհավորական ուղերձում։