Վաշինգտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներում ԱՄՆ-ը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ աշխատելու հանձնառությունը՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Նա հաղորդել էր, որ համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ են ունենալու ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում ու քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը։