ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունաստանի առջև «դռները մնում են բաց»

Հունաստանի առջև «դռները մնում են բաց»
07.07.2015 | 23:26

Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը հայտարարել են, որ Հունաստանի առջև դռները մնում են բաց՝ լուծումներ գտնելու երկիրը եվրոյի գոտում պահելու համար։ Կիրակի օրը Հունաստանում անցկացված հանրաքվեով մերժվեցին միջազգային վարկատուների առաջարկած բարեփոխումները, որոնք նախատեսում են կրճատել երկրի ծախսերը՝ պարտքերը փակելու համար: Փորձագետները չեն բացառում, որ արդյունքում Հունաստանը կարող է դուրս գալ եվրոյի գոտուց:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ