Ալեքսիս Ցիպրասը երեկ չներկայացրեց բարեփոխումների սցենարը, ԵՄ առաջնորդները, ոչ մեծ ցանկությամբ, այդուհանդերձ համաձայնել են վարչապետին մինչև հուլիսի 12-ը ժամանակ տալ, իսկ Եվրոպական բանկին էլ լիազորել են ապահովել Հունաստանի ձախողված բանկերի իրացվելիությունը մինչև սահմանված ժամկետը: ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սա ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության ապագայի խնդիրն է: