Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո դրեց Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն որակող բանաձևի վրա

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո դրեց Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն որակող բանաձևի վրա
09.07.2015 | 16:35

Ռուսաստանը վետո է դրել 1995-ին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների սպանությունները դատապարտող և ցեղասպանություն որակող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա։ ԱԽ նիստից հետո ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կսրեր իրավիճակը Բալկաններում: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը, մինչդեռ, ասել է, թե «Ռուսաստանի վետոն կոտրեց այդ ընտանիքների սրտերը, և սա ևս մեկ բիծ է այս Խորհրդի պատմության մեջ»: Բանաձևի ընդունմանն ընդդիմացող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, որ «սա մեծ օր է իր երկրի համար»: 20 տարի առաջ սերբ գեներալ Ռատկո Մլադիչը լայնամասշտաբ հարձակում սկսեց Սրեբրենիցայի վրա, հուլիսի 11-ին քաղաքն ընկավ, սպանվեցին 8 հազար մահմեդական տղամարդիկ և տղաներ:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ