ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան «ուշադիր հետևում է» Հայաստանի իրավիճակին: «Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտիկ պետություն և մեզ համար, իհարկե, միևնույնը չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամ երկրում»,- ասել է Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո: