Ռուսաստանում անցկացվող ԲՌՀՉՀ գագաթնաժողովը Պուտինի համար հնարավորություն է՝ ցույց տալու, որ երկիրը մեկուսացած չէ: «International Business Times»-ի ավստրալական տարբերակում կարծիք է հայտնել վերլուծաբան Կալյան Կումարը: Նա նշել է, որ ԲՌՀՉՀ գագաթնաժողովի շրջանակում սպասվում է զարգացման բանկի ստեղծում, որը, ինչպես հույս ունի Վլադիմիր Պուտինը, կնվազեցնի «Արևմուտքի գերակայությունը» համաշխարհային ֆինանսական ինստիտուտներում:
ԲՌՀՉՀ-ի անդամ երկրներում ընդգրկված են գլոբալ տնտեսության մեկ հինգերորդ մասը և համաշխարհային ժառանգության 40 %-ը: «Պարոն Պուտինի համար, որը Ղրիմը բռնակցելու պատճառով Արևմուտքի կողմից պատժամիջոցների արժանանալուց հետո հետաքրքրվում է զարգացող տնտեսություններով, գագաթնաժողովը լավ հնարավորություն է՝ որոշակի ճնշում գործադրելու և ցույց տալու համար, որ Ռուսաստանը մեկուսացած չէ»,- ասված է հոդվածում: Վերլուծաբանը հավելել է, որ ԲՌՀՉՀ երկրների միասնականությունը կարևոր է Ռուսաստանի համար, որն ուկրաինական խնդրի պատճառով հեռացվել է Մեծ ութնյակից: «Միաժամանակ, արտաքին քաղաքականության հարցերով բազմաթիվ անկախ փորձագետներ կարծում են, որ ԲՌՀՉՀ-ն դեռևս կայացման փուլում է և պետք է երկար ճանապարհ անցնի՝ մինչև հիմնական նպատակներին հասնելը: Երկրորդ՝ Չինաստանի հետ ռուսական կապերը շատ ավելի պակաս զարգացած են, քան կցանկանար Մոսկվան: Զարգացող այլ շուկաներ, ինչպես Թուրքիան, Մեքսիկան, Ինդոնեզիան և Նիգերիան, կարող են ավելի ուշ գործընկերոջ կարգավիճակով միանալ ԲՌՀՉՀ բանկին»,- նշել է հոդվածագիրը: