ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում չեն շտապում

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում չեն շտապում
10.07.2015 | 18:03

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չեն շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ CNN-ին հայտնել է, որ «շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը»: «Բայց եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն առաջիկա ժամերին, մենք համաձայնագիր չենք ունենա»,- հավելել է նա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սպառազինության էմբարգոն «հնարավորինս շուտ» վերացվի՝ որպես միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքի մի մաս: Նրա կարծիքով, սպառազինության էմբարգոյի վերացումը կօգնի Իրանին պայքարել ահաբեկչության դեմ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ