ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղազախստանը առանց վիզայի ռեժիմ կսահմանի 36 երկրների համար

Ղազախստանը առանց վիզայի ռեժիմ կսահմանի 36 երկրների համար
10.07.2015 | 18:04

Ղազախստանի արտգործնախարարի առաջին տեղակալը հայտարարել է, որ Աստանան ծրագրում է 2017-ից առանց վիզայի ռեժիմ սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների համար: Ռեժիմը կգործի 36 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Սինգապուրի:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ