Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դևլեթ Բահչելիի 4 նախապայմանները

Դևլեթ Բահչելիի 4 նախապայմանները
10.07.2015 | 18:09

Haber Türk-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին չորս պայման է առաջադրել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ պաշտոնական հանդիպումից առաջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դավութօղլուին արդեն պաշտոնապես հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն, և նա պետք է հանդիպումներ ունենա հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ուժերի ղեկավարների հետ։
Բահչելիի առաջին պայմանն առնչվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)։ Նա ընդգծել է, որ PKK-ն պետք է ինքնալուծարվի, նրա զինյալները պետք է հանձնվեն անվտանգության ուժերին, նրանց ունեցած զենքը պետք է հանձնվի պետությանը։ Բահչելին հավելել է, որ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) «օրինականացվի», որ նրա ու ահաբեկչության միջև անպայմանորեն լինի անջրպետ, որ ԺԴԿ-ն հավատարիմ լինի Սահմանադրության առաջին 4 հոդվածներին, որոնք առնչվում են պետության տարածքային ամբողջականության անխախտությանը։ Բահչելին ընդգծել է, որ ԱՇԿ-ն պատրաստ է Սահմանադրությանն առնչվող հարցերը քննարկել շահագրգիռ բոլոր կուսակցությունների հետ։
Բահչելիի երկրորդ պահանջը վերաբերում է «մութ հարաբերություններին» վերջ դնելուն։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները PKK-ի առաջնորդի ու ներկայացուցիչների հետ վարել են բազմաթիվ գաղտնի բանակցություններ՝ սկսած Օսլոյից և վերջացրած Իմրալիով (1999-ից այստեղ ցմահ ազատազրկում է կրում PKK-ի հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլա Օջալանը)։ Բահչելին հայտարարել է, որ իրենք բացասաբար են վերաբերվում գաղտնի հանդիպումներին և կարևորում են վերջ դնելը։
Բահչելիի երրորդ պայմանն առնչվում է քաղաքացիության հստակեցման օրենքների պահպանմանը։ Նա մանրամասնել է, որ նկատի ունի Սահմանադրության առաջին չորս հոդվածներով սահմանված ազգային արժեքների պահպանումը, քաղաքացիությանն առնչվող՝ Սահմանադրության 66-րդ հոդվածի («Յուրաքանչյուր ոք, ով քաղաքացիությամբ կապված է թուրքական պետության հետ, թուրք է», սրա հիմքում ընկած են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում») պահպանմանը։
Բահչելիի 4-րդ պահանջն էլ առնչվել է 2013-ի դեկտեմբերի 17/25-ին Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած «Մեծ կաշառք» գործի անաչառ հետաքննմանն ու մանրամասների վերհանմանը։ Բահչելին կարևորել է կոռուպցիայի ու կաշառակերության դեմ արդյունավետ պայքար մղելը։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ