ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել կառավարություն

Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել կառավարություն
10.07.2015 | 18:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կառավարություն ձևավորելու մանդատ է տվել՝ Twitter-ի իր էջում գրել է նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը: «Մեր նախագահը պարոն Դավութօղլուին Թուրքիայի 63-րդ կառավարության ձևավորման մանդատն է տվել»,- գրել է նա: Հունիսի 7-ին ընտրված Թուրքիայի նոր խորհրդարանը պետք է հաստատի նախարարների կաբինետը 45 օրում` նախագահի մանդատը տանալուց հետո:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ