ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը լուծված չէ

Հունաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը լուծված չէ
12.07.2015 | 12:39

Եվրախումբը կարծում է, որ Հունաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը լուծված չէ՝ հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, գրում է The Telegraph-ը: «Բաց է մնում վստահության մեծ հարցը. Հունաստանի կառավարությունը արժանի՞ է վստահության, ի վիճակի՞ է իրագործել այն, ինչ խոստանում է»,- ասել է Դեյսելբլումը: Նրա խոսքով՝ Աթենքը պետք է ցույց տա, որ շահագրգռված է վստահությունը վերականգնել:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ