ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստեռլիգովը՝ ջրաղացպան

Ստեռլիգովը՝ ջրաղացպան
12.07.2015 | 21:05

Ռուս գործարար Գերման Ստեռլիգովը ջրաղաց է գնել և արդեն առաջին ալյուրն է աղացել: «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ իր հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչել: «Դրանք պատվիրված գործեր են: Ցանկանում են ոչնչացնել ինձ ու իմ ընտանիքը: Այդ պատճառով ես որոշեցի խուսափել ճակատագրից և տեղափոխվեցի այստեղ»,- ասել է նա: Ստեռլիգովը ցանկացել է տեղափոխվել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություն: «Նայեցի նրանց ղեկավարությանը և ինձ դուր չեկավ նրանց քաղաքականությունը, այդ կարմիր դրոշները և այլն»,- ասել է գործարարը: «Ղարաբաղը բացարձակ մաքուր և էժան ապրանքների աղբյուր է ռուսական քաղաքների համար: Այստեղ այնքան տարբեր մրգեր ու բանջարեղեն կա, որ պետք է վերամշակել ու տանել Ռուսաստան: Այստեղ կարելի է մաքուր և օգտակար հյութեր, կոմպոտներ, գինի արտադրել, և եթե Մոսկվան այդ ամենը փորձի, կթքի քիմիական արտադրանքի վրա, որ այժմ վաճառում են»,- ասել է նա:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ