ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանի և միջնորդ վեցյակի միջև վճռորոշ պահ է: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ևս համամիտ է: «Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք իրական լուծման: Հաշվի առնելով, որ մենք դեռ մի քանի հարց ունենք քննարկելու, ես նախկինի պես հույս ունեմ»,- ասել է Քերին՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո: Մոսկվայից Վիեննա է մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: