Միջնորդների վեցյակը և Իրանը կարող են հայտարարել Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնության հասնելու մասին երեքշաբթի, հայտարարել է Sputnik գործակալության աղբյուրը: «Որ Իրանի և վեցյակի միջև կնքվել է համաձայնագիր, կարող է հայտարարվել երեքշաբթի՝ հուլիսի 14-ի առավոտից ոչ ավելի շուտ»,- ասել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
Միջազգային միջնորդների վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) ԵՄ-ի և Իրանի մասնակցությամբ աշխատում են միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը հույս ունեն համաձայնության հասնել երկուշաբթի օրը: