ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերման Ստեռլիգովը ԼՂՀ-ում է իր՝ «Ահեղից մինչև Պուտին» դասագրքի համար հետապնդումների պատճառով

Գերման Ստեռլիգովը ԼՂՀ-ում է իր՝ «Ահեղից մինչև Պուտին» դասագրքի համար հետապնդումների պատճառով
14.07.2015 | 10:50

Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստեռլիգովը, որ ընտանիքով՝ կնոջ ու երեխաների հետ, հաստատվել է Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում 2011 թվականից հետապնդումների է ենթարկվում, վերջին շրջանում այնպիսի իրական վտանգներ է զգացել, որ մեկ օրում լքել է իր տունն ու ընտանիքով հայտնվել Բելառուսում, որտեղ էլ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու որոշում է ընդունվել, երբ նրա կնոջը՝ Ալյոնային է զանգահարել ու վտանգի մասին նախազգուշացրել իր օգնական Պոլինա Սիրոտան: Սրան նախորդել էին Ստեռլիգովի դեմ մահափորձը, նրա տունը հրդեհելու և երեխաներից մեկին առևանգելու անհաջող փորձերը՝ Շուշիում հրավիրված ասուլիսում լրագրողներին պատմեց Գերման Ստեռլիգովը՝ բացահայտելով իր տեղափոխության պատճառը:
Նա ի սկզբանե նշեց, որ այն, ինչ ռուսաստանյան լրատվամիջոցները իր անձի շուրջ ներկայացնում են որպես թեժ թեմա՝ տարիներ շարունակ ֆինանսավորել է «Գորն» ազգայնական կազմակերպությունը, համարյա թե նրանց առաջնորդն է եղել, և այդ կազմակերպության անդամները պատրաստվել են իրեն պատկանող տարածքում, որևէ իրողության վրա չհիմնված սուտ է: «Այդ սուտը հայտնվել է 5 տարի անց այն իրադարձություններից, որոնց մասին խոսվում է: Եվ հայտնում են մարդիկ, որ կալանավորված են, իրարից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա են, ոմն Տիխոնովի և ոմն Հայսիսի կողմից: Մարդիկ, որոնց երբեք չեմ ճանաչել, իսկ թե ինչ է «Գորնը», իմացել եմ մեկ շաբաթ առաջ»,- հայտարարեց Ստեռլիգովը: Նա ավելացրեց, որ «Գորնից» ոչ մեկին չի ճանաչել, բացառությամբ կրոնական ուղղվածությամբ մի թերթի խմբագրի, որն իրենից մի քանի տարի առաջ փող է ուզել, ինքն էլ չի տվել: Իր տանը տասնյակ հազարավոր մարդկանց է ընդունել, ոչ մեկից անձնագիր չի պահանջել. բոլորին ընդունել է, թեյ հյուրասիրել: Գերման Ստեռլիգովը չի բացառում, որ տարբեր կրոնների ու դավանանքների, ուսմունքների հետևորդներ հնարավոր է իր տանը հյուրընկալված լինեն, բացի սոդոմիտներից: Վստահ է, որ սոդոմիտներին թեյ ու հաց չի տվել, քանի որ նրանք շատ մեծ քաջություն պիտի ունենային իր տուն գալու համար: Գերման Ստեռլիգովի միակ գաղափարախոսությունը ուղղափառ քրիստոնեությունն է: Ժամանակին ֆինանսավորել է «Գործ և խոսք»,«Ռուսական տուն» նախագծերը՝ հայրենասիրական, ազգայնական զգացմունքներից դրդված, մինչև դարձել է ուղղափառ քրիստոնյա ու հօդս են ցնդել բոլոր «իզմ»-երը՝ պատրիոտիզմ, նացիոնալիզմ: «Սրանք բոլորը անաստվածների համար փոխարինում են հավատը: Ամեն ինչ ասված է Ավետարանում, որին ոչինչ չի կարելի ավելացնել կամ պակասեցնել»,- ասաց Ստեռլիգովը:
Գերման Ստեռլիգովը մի քանի տարվա վաղեմության պատմական էքսկուրս կատարեց՝ լրագրողների և իր ընդգծմամբ, հատկապես տղամարդ լրագրողների ուշադրությունը հրավիրելով իր հետ պատահածին, որի ակունքները սկսվում են 2011 թվականից, երբ «Բոլոտնայա պլոշչադ»-ում նախապատրաստվում էր մեծ հանրահավաք, որի վերջնանպատակը Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելն էր: Գերման Ստեռլիգովը նշեց, որ թեև բոլորը կարծում էին, որ Ռուսաստանի իրական առաջնորդը Վլադիմիր Պուտինն է, սակայն մինչև 2011 թվականը եղել է Սուրկովը, որն էլ վարչապետի պաշտոնում նշանակել է Դմիտրի Մեդվեդևին: Ըստ նրա, այդ օրերին Ռուսաստանում ամեն ինչ արվում էր, որ հզոր հանրահավաք արվի, արտակարգ դրություն մտցվի, ժողովուրդը պահանջի «Պուտինի արյունը»: Գերման Լվովիչը ընդդիմացել է ու հասկացել է, թե ինչ վտանգավոր թշնամի ունի ի դեմս Սուրկովի, հավաքել է երեխաներին, մեկնել Մոսկվա, կապ հաստատել հայտնի կինոռեժիսորի հետ ու նրան պատվիրել. «Կիրյուշա, համենայն դեպս, ինձ նկարի, քանի որ կարող եմ ինչ-որ տեղ «կորչել», ոչ մեկին մի ցույց տուր»: Երբ հակապուտինյան ցույցերը սպասված արդյունքը չեն տվել, և Վլադիմիր Պուտինը իրական առաջին դեմքն է եղել երկրում, իր հանդեպ վերաբերմունքը փոխվել է և սկսվել է Գերման Ստեռլիգովի «քաղցր կյանքն անտառում». շարունակել է հանդես գալ Վլադիմիր Պուտինի պաշտպանության դիրքերից, ոչխարներ բուծել, բարեգործություն անել, ապրել քրիստոնեական կյանքով: Սակայն «Ահեղից մինչև Պուտին» դասագրքից հետո շատերը Ստեռլիգովից նեղացել են, դա զգացել են թշնամիները: Եղել են սպառնալիքներ, որոնցից որպես տղամարդ չի վախեցել, բայց երեխային առևանգելու ու տունը հրդեհելու փորձերից հետո, մանավանդ որ ռուսաստանյան մամուլում ձևավորվում էր իր քրեական կերպարը՝ որպես սպանությունների պատվիրատու ու «Գորնի» առաջնորդ, զգացել է, որ այս անգամ չի փրկվի ու որոշում է կայացրել: «Մենք Բելառուսում ենք որոշել, որ պետք է գնանք Ղարաբաղ»,- ասաց նա՝ նշելով, որ այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել Սուրկովի՝ նորից Կրեմլում հայտնվելը:
Իսկ Ղարաբաղը շատ մոտ է Ստեռլիգովին, այստեղ տասնամյակներ շարունակ ոչ մի քիմիկատ չեն օգտագործել. «Կա միայն մաքրագույն հող, օդ և ջուր»:
Ասուլիսի վերջում Ստեռլիգովը ցույց տվեց դեպի Ռուսաստան իր ավիատոմսը և հայտնեց, որ հինգշաբթի օրը մտադիր է Ռուսաստան մեկնել, իսկ ընտանիքին թողնել Արցախում, որպեսզի ոչ ոք չկարծի, թե խուսափում է իրավապահներից: «Կմնամ այնտեղ մի քանի օր, հետո կվերադառնամ: Ինձ այստեղ դուր է գալիս: Ես կմեկնեմ, որ խնդիրներ չստեղծեմ իմ հայ ընկերների համար, որ նրանց չմեղադրեն հանցագործին աջակցելու մեջ: Եթե որոշեն ինձ ձերբակալել, թող ձերբակալեն, եթե ոչ՝ ես կվերադառնամ: Կարևորը, որ ընտանիքս ապահով վայրում լինի»,- ասաց Ստեռլիգովը:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.