ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը և գերտերությունները պատմական համաձայնության են հասել

Իրանը և գերտերությունները պատմական համաձայնության են հասել
14.07.2015 | 22:05

Հուլիսի 14-ը միջազգային դիվանագիտության պատմության էջերում գրանցվեց որպես չափազանց կարևոր ձեռքբերման օր. Իրանը և միջազգային վեց գերտերությունները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր ասել է, որ գործարքը հիմնվում է ոչ թե վստահության, այլ ստուգումների վրա։ Նրա խոսքերով, եթե Իրանը կատարի պահանջները` պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, Իրանի կողմից գործարքը խախտելու ցանկացած փորձ անմիջապես կհանգեցնի պատժամիջոցների վերականգնմանը։
«Ես համոզված եմ, որ այս գործարքը բխում է ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ազգային անվտանգության շահերից, ուստի ես վետոյի կենթարկեմ գործարքի իրականացումը խոչընդոտող որևէ օրինագիծ»,- ասել է Օբաման։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վիեննայում ստորագրած համաձայնագրի վերաբերյալ հատուկ ուղերձով հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ։
«Երջանիկ եմ, որ Իրանի և վեց գերտերությունների հետ 23 ամիս տևած բանակցությունից հետո մենք թևակոխում ենք նոր դարաշրջան»,- ասել է Ռուհանին։ Ավստրիայի մայրաքաղաքում 18 օր տևած բանակցային մարաթոնն ավարտվել է։ Ըստ համաձայնագրի՝ ՄԱԿ-ի տեսուչները կստանան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրավունք։ Այնուամենայնիվ, իրանական կողմը չի պարտավորվում անմիջապես թույլատրել այցերը և կարող է լրացուցիչ պարզաբանումներ պահանջել: Նման դեպքերում հարցը պետք է քննարկի վեց տերությունների և Իրանի փորձագետների միացյալ հանձնաժողովը։
Գործարքի քննադատները այդ հանգամանքն են համարում համաձայնության թույլ կետը։ Բայց դա հավասարակշռում է կարևոր մյուս դրույթը` Իրանի միջմայրցամաքային հրթիռների ստեղծման ծրագիրը զսպող պատժամիջոցները 8 տարի կմնան ուժի մեջ, իսկ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման արգելքն ուժի մեջ կմնա 5 տարի։
Իրանը մինչև վերջին պահը պահանջել է անմիջապես վերացնել զենքի մատակարարման արգելքը, ինչին կողմ էր Ռուսաստանը, բայց դեմ էին ԱՄՆ-ը և արևմտյան մնացած երկրները։ Վիճահարույց մեկ այլ կետ էլ համաձայնեցվել է. Իրանն ընդունել է, որ ստանձնած պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում ՄԱԿ-ը 65 օրում կվերականգնի չեղյալ հայտարարած պատժամիջոցները։
Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի վեճը շարունակվում է մոտ քսան տարի։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, Արևմուտքի համոզմամբ, իրանցիները փորձում են կուտակել միջուկային զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճանի ուրան։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.