ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հանդիպել են ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ադրբեջանական աղբյուրները օրերս հաղորդեցին, որ միջնորդները հուլիսի 20-21-ին այցելելու են Հայաստան և Ադրբեջան՝ պատրաստելու երկու երկրների նախագահների հանդիպումը: