ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պատերազմող, բայց երջանիկ ինքնահռչակ պետություն

Պատերազմող, բայց երջանիկ ինքնահռչակ պետություն
14.07.2015 | 22:11

Ամերիկյան The Daily Beast պարբերականն ուշագրավ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` պատմելով պատերազմական իրավիճակում ծաղկող ժողովրդավարության ու սահմանային լարված իրավիճակի մասին: «Մայրամուտի վարդագույն շողերն իջնում են խաղաղ Ստեփանակերտի վրա, որը ժամանակին անխնա ռմբակոծվել ու ավերվել է հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։ Թեպետ սահմանագծում կրակոցները դեռևս հնչում են, այնուհանդերձ, ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը շատ խաղաղ է: Ստեփանակերտում տիրող հանդարտությունը նման է սյուրռեալիստական պատկերի` հաշվի առնելով Ղարաբաղի պատերազմական անցյալն ու ռազմականացված ներկան:
Կովկասի կանաչապատ լեռներում ծվարած Ղարաբաղը Արևմուտքում բնակվող հայկական սփյուռքի ջանքերով կանգնել է ծաղկուն ժողովրդավարության ճանապարհին: Թեև այն նախընտրում է պասիվ դիտորդի դեր ստանձնել բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարցում, այնուհանդերձ ԼՂ իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած քաղաքական անկայունություն ունակ է «արթնացնելու» Ադրբեջանի հետ` վաղուց արդեն չննջող պատերազմը: Սակայն տեղացիները ավերիչ պատերազմի կրկնություն չեն ցանկանում:
ՈՒստի, վտանգներով լի հեղափոխություններից խուսափելու համար, Ստեփանակերտն անցկացնում է արդար և թափանցիկ ընտրություններ: Փաստացի, Ստեփանակերտն ապացուցում է, որ կարող է հաջող պայքար մղել հետխորհրդային բոլոր երկրներին հատուկ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ»,-գրում է Աննա Նեմցովան: Հեղինակը նկատում է, որ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ կոռուպցիան շատ խոր արմատներ ունի, ԼՂ-ում գործարարներն ու ձեռնարկատերերը գործնական առումով իրենց առավել ապահով են զգում:
«Ես փախա Երևանից և բիզնես հիմնեցի Ստեփանակերտում, որտեղ կոռուպցիան բացակայում է և ոչ ոք չի կարող ինձ ստիպել կաշառք տալ»,- մեջբերում է Նեմցովան Ստեփանակերտում գործող Florence Garden ռեստորանի տիրոջ` Դրո Կարապետյանի խոսքերը:
Հաճելիորեն զարմացնող ժողովրդավարության ու կոռուպցիայի բացակայության թեմաներից սահուն անցում կատարելով ԼՂ հակամարտության ու սահմանային գոտու լարված իրավիճակին` հոդվածագիրը նշում է, որ թեև զինադադարից 2 տասնամյակ է անցել, սահմանին հաճախակի են զոհեր գրանցվում։
«Միակ բանը, որ ԼՂ բնակիչները չեն հասկանում, այն է, թե ինչո՞ւ իրենց ընկեր Ռուսաստանը ահռելի խմբաքանակով զենք է վաճառում Ադրբեջանին: Ինքնահռչակ պետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքերով, իրենք այդքան էլ մեծ օգնություն չեն ստանում ՌԴ-ից: «Մեզ ավելի շատ ԱՄՆ-ն է օգնում»»,-պաշտոնյայի խոսքերով եզրափակում է հեղինակը:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ