ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի

Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի
14.07.2015 | 22:11

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, և պարզ է, որ Իրանի հարևան երկիր Հայաստանը ևս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Այդ մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։ Դեսպանը հույս է հայտնել, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվելու են, և կնքվելու է համապարփակ համաձայնագիր: «Իրանի ձեռքերն ազատ կլինեն իր տնտեսական քաղաքականության իրականացման հարցում, և բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ իրենց ծրագրերով կգան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, և պարզ է, որ Իրանի հարևան երկիր Հայաստանը ևս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից»,- նշել է նա:
Նա նաև նկատել է, թե «Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵԱՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու և բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: «Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵԱՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան-ԵԱՏՄ բանակցություններն ազատ առևտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել: Հաշվի է պետք առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը և Իրանը պատմական և մշակութային ընդհանրություններ ու նաև տնտեսական հարաբերությունների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարևոր չէ բանակցություններում փոխըմբռնման հասնելու ճանապարհին:
Իհարկե, մենք նաև գիտակցում ենք, որ նման լուրջ խնդիրների լուծման ժամանակ Հայաստանին առաջնային դեր հատկացնելու գործում խիստ կարևոր է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի, դրական վերաբերմունքը»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.