ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանն ու Չինաստանը Եվրասիայում նոր մեծ խաղ են խաղում

Ռուսաստանն ու Չինաստանը Եվրասիայում նոր մեծ խաղ են խաղում
14.07.2015 | 22:13

NEWS.am-ը ներկայացրել է Նյու Դելիի Խաղաղության և հակամարտությունների լուծման կենտրոնի պրոֆեսոր Անատա Ինդեր Սինգհի՝ «Eurasia Review»-ում հրապարակված հոդվածը:
Մայիսին տեղի ունեցած երկու իրադարձությունները հաստատեցին Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական տեղաշարժերը: Դրանք միաժամանակ են և ընդգծում են նրանց կապերի ուժեղացումը, անհավասար հարաբերությունները և Եվրասիայում մրցակցությունը: Մայիսի 9-ին նախագահ Սի Ձինպինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի պատվավոր հյուրն էր: Մի քանի օր անց՝ մայիսի 11-ին, Չինաստանն ու Ռուսաստանը Միջերկրական ծովում առաջին ռազմածովային վարժանքները սկսեցին, որոնք ավարտվեցին մայիսի 21-ին:
Քաղաքական և տնտեսական սուր պահանջները Ռուսաստանին մղեցին վերականգնել Չինաստանի հետ հարաբերությունները: Էներգակիրների գների անկումը և արևմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվեցին 2014-ի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմն ՈՒկրաինայից անջատելուց հետո, դատապարտեցին այդ երկրի տնտեսությունը: Այդ պատճառով Ռուսաստանը ֆինանսական միջոցների կարիք ունի՝ իր ենթակառուցվածքները զարգացնելու համար, նաև ցանկանում է մեծացնել զենքի վաճառքը, որ իր պաշտպանական արդյունաբերական մեքենան անխափան գործի:
Սի Ձինպինի՝ Մոսկվա այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «Եվրասիայի միասնական տնտեսական տարածք» ստեղծելու մասին, որը կարող էր Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը ներդաշնակեցնել Ռուսաստանի առաջ մղած ԵԱՏՄ-ի հետ, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: Ռուսաստանում Չինաստանի ներդրումներն առանձնացնում են ռուսական տնտեսության աղետալի վիճակն ու բանակցություններում Մոսկվայի թույլ դիրքերը: Էներգետիկ ռեսուրսներից և օգտակար հանածոներից բացի, Ռուսաստանը քիչ բան կարող է առաջարկել Չինաստանին: Սակայն վերջին շրջանում ռուս-չինական բարեկամության հիմքում ավելին է, քան տնտեսությունը: Վերջերս Եվրոպան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը միացնող Միջերկրական ծովում համատեղ ռազմածովային վարժանքները ցույց տվեցին նրանց ռազմական հզորությունն ու համագործակցությունը: Վերջին տարիներին Միջերկրական ծովը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել Պեկինի համար: Չինաստանի առաջընթացն ու գլոբալ հավակնություններն ուժեղացրել են տնտեսական և ռազմավարական հետաքրքրություններն արևմուտքում՝ Ասիայի սահմաններից դուրս, հարավային Եվրոպայի ափերին, Սև ծովի մուտքի մոտ, Աֆրիկայի հյուսիսում և Պարսից ծոցում:
Տնտեսական շահերը կարող են խթան հանդիսանալ Միջերկրական ծովում Չինաստանի ռազմական ներկայության ընդլայնման համար: Միջերկրական ծովի հանդեպ Չինաստանի հետաքրքրությունը կարող է ինչ-որ չափով արտացոլել ԱՄՆ-ին այդ երկրի դիմակայությունը: Չինաստանի նավատորմը չի կարող մարտահրավել նետել Միջերկրական ծովում ԱՄՆ-ի առաջնային դիրքին: Սակայն Չինաստանը, որոշելով ԱՄՆ-ին մարտահրավեր նետել առանձին հատվածներում, ավելացնում է իր ռազմական ծախսերը, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կրճատում են պաշտպանական բյուջեն: Այս փաստը վկայում է, որ Չինաստանը կարող է Միջերկրական ծովում ազդեցության համար պայքարում հակառակորդի վերածվել, հատկապես՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ:
Ամեն դեպքում, ռուս-չինական համագործակցությունը չի կարող քողարկել Կենտրոնական Ասիայում տնտեսական ազդեցության համար մրցակցությունը: Ռուսաստանը, որի տնտեսությունը հուսահատ դրության մեջ է, չի կարող Կենտրոնական Ասիայի երկրներին այնպիսի առատաձեռն նվերներ և ներդրումներ առաջարկել, ինչպես Չինաստանը: Տրանսպորտային լավագույն հնարավորությունները կարող են Չինաստանը կապել եվրոպական շուկաներին և Պեկինի համար ավելի հասանելի դարձնել Ղազախստանի նավթային ռեսուրսները, Ղրղզստանի օգտակար հանածոները և Թուրքմենստանում արդյունահանվող բնական գազը: Մինչ Ռուսաստանը շարժվում է դեպի արևելք, իսկ Չինաստանը՝ արևմուտք, նրանց գործընկերության ամրության շուրջ հարցեր են առաջանում: «Ժամանակին գերտերություն» Ռուսաստանի և հավակնող մեծ տերություն Չինաստանի անհավասար փոխհարաբերությունները քողարկում են նրանց մրցակցությունը. Ռուսաստանն ու Չինաստանն արդեն Եվրասիայում տարվող նոր մեծ խաղի խաղացողներ են:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.