Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է միասեռականների ամուսնություններին՝ հայտնում է The Independent-ը: Լրագրողի հարցին պատասխանելիս Մերկելն ասել է, որ դեմ է հոմոսեքսուալների և հետերոսեքսուալների նույն արտոնություններին, այդ թվում և՝ հարկային: «Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել տարբերությունը, ամուսնություն կարելի է համարել միայն տղամարդու և կնոջ կապը»,- ասել է Մերկելը: