ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի

Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի
16.07.2015 | 14:58

Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում վերլուծաբանը նշեց, որ համաձայնագրի իրականացման եւ Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առեւտրի, փոխադրումների եւ տեխնոլոգիաների ոլորտում. «Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է, պատճառը պատժամիջոցներն էին: Իրանից պատժամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»: Հայաստանն իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխել դեպի Եվրոպա, ինչն իրական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում. «Ես միանշանակ Հայաստանին կխրախուսեի քննարկել Իրանի եւ Վրաստանի հետ իրանական էներգակիրների իր տարածքով փոխադրման հնարավորությունները»: Սթրոնսկիի կարծիքով, համաձայնագիրը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Համաձայնագրին այլ կերպ է նայում նախկինում ռազմական փորձագետ, այժմ Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը: Նրա կարծիքով ամեն ինչ կախված է Թեհրանից: Պատժամիջոցների մի մասի վերացման դեպքում Իրանն իրավունք կստանա ազատ վաճառել նավթ եւ գազ, որից մոտավոր հաշվարկներով 150 միլիարդի հավելյալ եկամուտ կստանա: Այդ գումարի մի մասը կարող է օգտագործվել հարեւանների վրա իրանական ազդեցության ավելացման համար. «Իրանը կփորձի ավելացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն, հնարավոր է անի դա ավելի քաղաքակիրթ մեթոդներով»: Բլանկի խոսքով, համաձայնության արդյունքում Իրանը կարող է փոխվել եւ այդ դրական փոփոխությունը տարածել հարեւանների վրա: Իսկ կարող է ընդհակառակը` հավատարիմ մնալ նույն սկզբունքներին եւ նավթից ստացվող դոլարների շնորհիվ ավելի մեծ ծավալներով հովանավորել Համաս ու Հեզբոլահ ահաբեկչական խմբավորումներին. «Եթե Իրանը հավատարիմ մնա բարիդրացիական հարեւանության սկզբունքներին եւ չփորձի իշխանափոխություն կազմակերպել հարեւան պետություններում, ինչը դեռեւս մեզ անհայտ է, միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը դրական կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա, հակառակ դեպքում՝ ազդեցությունը բացասական է լինելու»:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ