ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Իրանի հարցով ձեռք բերված համաձայնությունը: Նախագահներն ընդգծել են, որ համաձայնությունը պատմական նշանակություն ունի, քննարկել են նաև Սիրիայի հարցը համատեղ ջանքերով կարգավորելու հնարավորությունը: