ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիևը պատրաստվում է ստանալ ԱՄՀ-ի փոխառության երկրորդ տրանշը

Կիևը պատրաստվում է ստանալ ԱՄՀ-ի փոխառության երկրորդ տրանշը
17.07.2015 | 21:14

ՈՒկրաինայի խորհրդարանն ընդունել է բոլոր այն օրենքները, որոնք անհրաժեշտ են Արժույթի միջազգային հիմնադրամից 17,5 միլիարդ դոլար փոխառության երկրորդ տրանշը՝ 1,7 միլիարդ, ստանալու համար։ ՈՒկրաինային աջակցության քառամյա ծրագիրը ԱՄՀ-ն հավանության է արժանացրել 2014 թվականի մարտին, նույն ամսում Կիևը ստացել է առաջին տրանշը՝ 5 միլիարդ դոլար:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ