Վրացական արտգործնախարարությունը Ռուսաստանին մեղադրում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված սադրիչ գործողությունների մեջ։ Վրաստանը նշում է, որ Ռուսաստանը «Ցխինվալիի տարածաշրջանում»՝ Հարավային Օսիայում, զորավարժություններ է անցկացնում, ինչը Թբիլիսին համարում է վրացական Սահմանադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտում։