Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Իրանի միջուկային գործարքի ստորագրման ֆոնին և Էրդողանին ասել է, որ պատմական կարևորության գործարքը դրական կազդի Թեհրան - Անկարա հարաբերությունների վրա ապագայում: Ռուհանին կարծում է, որ Վիեննայի համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Իրանի բոլոր հարևանների և հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Նա Էրդողանին հիշեցրել է տարածաշրջանում երկկողմ ջանքերով կայունություն հաստատելու իրենց առաքելության մասին և նշել է, թե տարածաշրջանի ժողովուրդները սպասում են Թուրքիա-Իրան համագործակցությանը ու բոլորի համար շահեկան վիճակ ապահովելուն տարածաշրջանում: Էրդողանը Իրանի նախագահին շնորհավորել է Վիեննայի համաձայնագրի առիթով, ասել, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել հետպատժամիջոցային Իրանի հետ տարածաշրջանային հարցերով: