Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարծում է, որ միջուկային զենքի համաձայնագիրը չի նշանակում Մեծ Բրիտանիայի դաշինք Իրանի հետ:
«Ստորագրելով համաձայնագիրը՝ Մեծ Բրիտանիան դաշնակիցների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքը անմատչելի է դարձնում Իրանի համար»,- նշել է Քեմերոնը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում: