ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ նախարար Ադել ալ- Ջուբեյրը ողջունել են Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիրը՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն է հաղորդել Սպիտակ տունը: Կողմերը քննարկել են նաև «երկու երկրների փոխհարաբերությունները և անվտանգության պահպանման հարցում Սաուդյան Արաբիայի հնարավորությունների ընդլայնումը»: ԱՄՆ-ի նախագահն ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են «Եմենի կռիվների ընդհատման անհապաղ անհրաժեշտության», Սիրիայում քաղաքական լուծումների հասնելու համար համագործակցության հարցը, Իրաքի իշխանություններին աջակցելու և ԴԱԻՇ-ի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցերը: