Գերմանիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել է 86 միլիարդ եվրոյի օգնություն հայցող Հունաստանի հետ բանակցությունները շարունակելու օգտին: Քննարկումների մեկնարկին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Բունդեստագի պատգամավորներին կոչ է արել աջակցել բրյուսելյան համաձայնությանը և զգուշացրել հակառակ դեպքում «հնարավոր քաոսի հետևանքների մասին»: