Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ գրում է The New York Times-ը: Ավելի քան մեկ տարվա մեջ առաջին անգամ: Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետը Աբասին ասել է՝ «Իսրայելի քաղաքացիները խաղաղություն են ուզում», և «Իսրայելը կշարունակի ձգտել տարածաշրջանում կայունության»: Պաղեստինի ղեկավարն ընդգծել է մինչև տարվա վերջ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը: