ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հուլիսի 20-ին Վաշինգտոնում կբացվի Կուբայի դեսպանատունը

Հուլիսի 20-ին Վաշինգտոնում կբացվի Կուբայի դեսպանատունը
19.07.2015 | 02:48

Հուլիսի 20-ին Հավանայում պետք է բացվեր ԱՄՆ դեսպանատունը, սակայն միջոցառումը հետաձգվում է: Այդ օրը Վաշինգտոնում պարզապես կնշեն ԱՄՆ-ում Կուբայի դեսպանատուն բացելու փաստը, արարողությանը կմասնակցեն 30 կուբացիներ՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, բժիշկներ, գիտնականներ, մարզիկներ: Պատվիրակություն կգլխավորի Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը: Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացմանը 500 հրավիրյալների թվում են կոնգրեսմեններ, բիզնեսմեններ, ոչկառավարական կազմակերպությունների անդամներ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիսավոր արարողությանը չի մասնակցի: Նա և Բրունո Ռոդրիգեսը ներկա կլինեն համատեղ մամլո ասուլիսին՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ