ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին

Ստամբուլում կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին
19.07.2015 | 19:29

Ստամբուլի Քարթալ թաղամասում վերանորոգումից հետո հավատացյալների համար կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին՝ հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը: Վերանորոգման և բարեկարգման աշխատանքների պատճառով հայկական եկեղեցին երկու տարի փակ էր հավատացյալների համար: Սուրբ Նշան եկեղեցին հավատացյալների համար կվերաբացվի օգոստոսի 8-ին:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ